ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՈՒկրաինայում ընտրություններ են

ՈՒկրաինայում ընտրություններ են
26.10.2014 | 12:28

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՈՒկրաինայում նախատեսված են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Հարցախույզի արդյունքները վկայում են, որ «Պյոտր Պորոշենկոյի դաշինք»-ը կարող է ստանալ Գերագույն ռադայի տեղերի մոտ 30 տոկոսը։
Հուլիսի 24-ին ուկրաինական խորհրդարանը փաստացի գնաց ինքնալուծարման. ՈՒկրաինայի Գերագույն ռադայում ՈՒԴԱՌ և «Սվոբոդա» խմբակցությունները պաշտոնապես դուրս եկան իշխող կոալիցիայից։
Օգոստոսի 21-ին ՈՒկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Անկախության օրը՝ օգոստոսի 24-ին, ՈՒկրաինայի Գերագույն ռադան կլուծարվի ու կնշանակվի արտահերթ ընտրություն։

Դիտվել է՝ 1348

Մեկնաբանություններ